|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Տիգրան Կարապետյանի կա
զմակերպած հերթական հանրահավաքը փակել էր Մատենադարան տանող ճանապարհը: «Եթե իշխանությունը մեզ չընդառաջի, պահանջելու ենք արտահերթ ընտրություններ»,- հայտարարեց Ժողովրդական կուսակցության ղեկավարը: Ըստ հանրահավաքին մեզ հանդիպած ցուցապաստառների` ազատությունը ոչ միայն ոտնահարում են, այլեւ «բռնաբարում», եւ ԱԼՄ հեռուստաընկերության փակումը, հանրահավաքի մասնակիցների կարծիքով, հենց այդ դեպքն է: «Ես միայն ռուսական ալիքներ եմ նայում եւ ԱԼՄ, եթե փակեն, էլ ոչ մի հայկական ալիք չեմ նայի»,- դժգոհեց հանրահավաքին մասնակցող մի կին: Այն հարցին, թե ԱԼՄ-ի հատկապես որ հաղորդումն են սիրում, պատասխանում էին. «Դե, էդ որ Տիգրան Կարապետիչը նստում, խոսում է, էլի»: Մեկ ուրիշն էլ ավելացրեց, որ «արտասահմանյան մակարդակով համերգներ» միայն ԱԼՄ-ն է հեռարձակում:
Լուսանկարները` Անդրանիկ Լավչյանի
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
|