Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին «մուչայուտ սմուտնիյե սոմնենիյա»` կապված ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հնչեցրած աղմկահարույց հարցի հետ:
Տիգրան Կարապետյանը կարծում է, որ դա իշխանությունների մշակած սցենարն է. «Ո՞նց կարող է հանրապետականը, այն էլ` Հովիկի թիմից, իր հարցը զիջի Փոստանջյանին` շատ լավ իմանալով նրա բնավորությունը, որ նա կարող է ոչ ստանդարտ հարց տալ: Ի գիտություն ձեզ` ՀՀԿ-ն առանց ցուցումի «կնոպկա» չի սեղմում»:
Լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է` նախօրոք պայմանավորված են եղել հարցի շուրջ, Կարապետյանն արձագանքեց. «Բա ոնց»: Դիտարկմանը, թե հարցը հնչելուց հետո իշխանական թևի զարմանքն ակնհայտ էր, Կարապետյանը պատասխանեց. «Իրանք դերասաններ են»:
Ժողովրդական կուսակցության նախագահը համամիտ է այն մտքին, որ Փոստանջյանի հարցը հեղինակազրկում է Հայաստանը:
«Ապավինել դրսի ուժերին, նշանակում է ցույց տալ, որ մենք ի վիճակի չենք ներսում բան փոխել»,- ընդգծեց նա: