Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում ավարտվել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԱԺ պատգամավորների փակ հանդիպումը:
Նալբանդյանը ԱԺ էր մտել գաղտնի մուտքով եւ հանդիպման ավարտից հետո որքան հնարավոր է արագ հեռացավ: Լրագրողներից խույս տալ, սակայն, Նալբանդյանին չհաջողվեց: ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ հանդիպել է Լիտվայի արտգործնախարարի եւ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ, որոնց ժամանակ էլ ներկայացրել է Հայաստանի ցանկությունը` հնարավոր բոլոր ձևաչափերով ու հնարքներով և հնարավորինս սերտ համագործակցություն ունենալ Եվրամիության հետ, շարունակել առաջ տանել դրական հարաբերությունները, որոնք արձանագրվել են վերջին շրջանում Հայաստանի և Եվրամիության միջև:
«Բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել համագործակցությունը, որը հնարավոր կլինի Եվրամիության կողմից և որը չի հակասի Հայաստանի որոշմանը՝ անդամակցել Մաքսային միությանը»,- ընդգծեց նախարարը: Ըստ Նալբանդյանի` Լիտվայի արտգործնախարարն ասել է՝ այո, համատեղ պետք է շարունակել համագործակցությունը՝ հիմնվելով այն ձեռքբերումների վրա, որոնք եղել են երկու կողմերում: Նախարարը լիահույս է, որ Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը:
Լրագրողների դիտարկմանը, որ նիստից հետո ընդդիմադիր պատգամավորները դժգոհում էին, թե իրենց հարցերին պատասխաններ չեն տրվել, Նալբանդյանը հայտարարեց. «Դե, գիտեք ինչ` եթե որևէ մեկը ցանկանում է միայն իր հարցը հնչեցնել և չլսել պատասխանը, ուրեմն կարծում է, որ պատասխան չկա: Բոլոր այն հարցերին, որոնք հնչել են, ես պատասխան տվել եմ: Եթե որևէ մեկը ըմբռնում է, որ ինքն այլ կարծիքի է և բավարար չէ, այդ պատասխանն արդեն անձնական կարծիք է»: