Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյանից փորձեցինք տեղեկանալ, թե հունվարի 1-ից առ այսօր քանի քաղաքացի է ընդգրկվել կամավոր կենսաթոշակային համակարգում: Պարզվում է, դեռեւս ոչ ոք չի դիմել համապատասխան ծառայություններ, ասել է թե` ՀՀ քաղաքացիները չեն ուզում հրաժարվել իրենց եկամտի մի մասից` թեկուզ թոշակի անցնելուց հետո այն հետագայում սպառելու պայմանով: Սմբատ Սաիյանի տեղեկացմամբ, դեռեւս խնդիրներ կան` կապված ծառայություններ մատուցող կազմակերպությունների լիցենզավորման հետ, ինչն աստիճանաբար կշտկվի, եւ կամավորներ, միգուցե, կգտնվեն:
Նշենք, որ Կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը, որը նախատեսում է անցում կենսաթոշակային ապահովման կուտակային համակարգին, ԱԺ-ը վավերացրել էր դեռ նախորդ տարի: Ըստ այդմ, պարտադիր կենսաթոշակային բարեփոխումների փաթեթն ուժի մեջ է մտնելու 2014թվականի հունվարի 1-ից: Իսկ մինչ այդ, ՀՀ մինչեւ 40 տարեկան այն քաղաքացիները, ովքեր ունեն աշխատանք, արդեն այս տարվա հունվարի 1-ից կարող էին կամավոր հիմունքներով ընդգրկվել ծրագրի մեջ` վճարելով իրենց եկամտի 5 տոկոսը: