Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որքան մարդ է դիմել նախարարություն` ՌԴ-ում վարչական իրավախախտումների մասով պատիժ չկրելու և ՌԴ մուտքի արգելանքը վերանայելու խնդրանքով, պատասխանեց, որ իրենց դիմել է 6000-ից ավելի քաղաքացի:
«Ստացել ենք շուրջ 3000 դիմումի պատասխան ՌԴ-ից, որոնցից 850-ը՝ դրական: Վերջին 1.5 ամսվա ընթացքում դրական որոշումների թիվն ավելի մեծ է, քան նախորդ ամիսներին է եղել: Դրական արձագանքների քանակն էականորեն ավելացել է, բայց խնդիրը մնում է: Եթե կա վարչական իրավախախտում, ՌԴ օրենքներն են, եւ այդ օրենքներին մենք պիտի հարմարվենք»,- ասաց փոխնախարարը:
Հարցին՝ Նարիշկինի հետ քննարկվե՞լ են միգրացիայի հետ կապված հարցերը, Վաչե Տերտերյանը չպատասխանեց՝ ասելով, որ մանրամասներին տեղյակ չէ: