|
Փոխարժեքներ
01 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արսեն Սհոյանը նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Սոֆիա):
Հանրապետության ղեկավարի կարգադրությամբ Արսեն Սհոյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնից:
ՍՀՈՅԱՆ ԱՐՍԵՆ ԱԼԻԿԻ
Ծնվել է 1972թ.
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1989-1994 Մոսկվայի սննդի արդյունաբերության պետական ինստիտուտ
1994-1996 ՌԴ կառավարությանը կից ժողտնտեսագիտական ակադեմիա
1998-2002 Երեւանի Պետական Համալսարան Իրավաբանական ֆակուլտետ
2000 Հարվարդի համալսարանի կոնֆլիկտների կառավարման կենտրոն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1988-1994 Կոպերատիվ «Լոռեն». Տնտեսագետ
1994-1996 ՌԴ կառավարությանը կից ժողտնտեսագիտական ակադեմիա. Հայցորդ
1996-1998 ՀՀ կառավարության աշխատակազմ
1996-1998 Ղեկավար-նախարարի օգնական
1998 Ղեկավար, օպերատիվ հարցերով նախարարի օգնական
1998- 2011 ՀՀ Նախագահի աշխատակազմ
1998-1999 ՀՀ Նախագահի ռեֆերենտ
1999-2003 Տնտեսագիտական վարչության պետի տեղակալ
2003-2007 Տնտեսագիտական վարչության պետ
2007- 2011 Փորձագիտական-վերլուծական վարչության պետ
ՀՀ Նախագահի 2011 թ. հունվարի 26-ի հրամանագրով նշանակվել է Բուլղարիայում ՀՀ դեսպան:
Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: