|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայում դեկտեմբերի 17-ի հակակոռուպցիոն գործողության ժամանակ ձերբակալված և որոշ ժամանակ բանտում մնալուց հետո ազատ արձակված ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի թիկնապահները ծեծել են մի խումբ ուսանողների:
Ըստ Hurriyet-ի՝ Բոդրումում հանգստացող ուսանողական խումբը հանդիպել է Զարրաբին և բղավել. «Գող կա: Այդ նավն ի՞նչ փողով ես գնել»: Զարրաբի թիկնապահները ծեծել են երիտասարդներին: Ծեծի ենթարկված երիտասարդներին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքից հետո Զարրաբը ներկայացել է ոստիկանություն, որից հետո երիտասարդները հրաժարվել են հայց ներկայացնել նրա դեմ: