Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ նրա տիկինը անցյալ տարի միասին վաստակել են 608 611 դոլար: Այս տվյալներն են ներկայացված Սպիտակ տան հրապարակած հարկային հայտարարագրում. տեղեկացնում է Вести-ն: Զույգը 2011-ին վաստակել է 200 հազար պակաս, իսկ 2010-ին նրանց եկամուտը 1,7 մլն դոլար էր:
Փաստորեն, Օբաման վաստակել է 3 անգամ ավելի, քան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որի եկամուտն, ըստ հայտարարագրի, 190 հազար դոլար է:
Սակայն Օբաման այդ հարցում հետ է մնացել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչից, որի եկամուտը 2,5 մլն դոլար է. նրա տարեկան աշխատավարձը 97 հազար դոլար է, բայց Յանուկովիչի բանկային ավանդների տոկոսներից միայն կես միլիոն դոլար է հավաքվել: Եվս 2 մլն դոլար Յանուկովիչը ստացել է որպես հոնարար` իր գրքի համար: