|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«ՉԻ» տեղեկություններով՝ Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Բանն այն է, որ հրավառության ժամանակ բոցկլտացող կրակներից մեկը ընկել է թիվ 42 ավազ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թամանյանի գլխին՝ լրջորեն վնասելով տիկնոջ գլուխը։ Տիկնոջը օգնության է ցուցաբերվել, ինչից հետո վերջինս լքնլ է տոնախմբության հրապարակը։
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Էլնոնորա Թամանյանը զբաղեցնում էր Կենտրոն վարչական տարածքի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնը։ Նկատենք, որ սա որերորդ դեպքն է, երբ հրավառությանը վտանգավոր է դառնում մարդկանց առողջության համար, բայց սրանից ոչ քաղաքային, ոչ էլ հանրապետական իշխանություններն առանձնապես դասեր չեն քաղում։ Հավելենք նաև, որ տոնակատարությանը մասնակցում էին մեծ թվով դպրոցականներ ու մանկահասակ երեխաներ, և տիկին Էլեոնորայի փոխարեն կարող էր հայտնվել հենց նրանցից մեկը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։