կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-17 23:07
Աշխարհ

Ծեծկռտուք Ուկրաինայի ռադայում

Ծեծկռտուք Ուկրաինայի ռադայում
Երեկ երեկոյան Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքում ծեծկռտուք է եղել իշխող «Ռեգիոնների» կուսակցության և ընդդիմադիր «БЮТ-Батькивщинаե (БЮТБ) խմբակցության պատգամավորների միջև: 


Երեկ առավոտյան «БЮТ-Батькивщина»  խմբակցության պատգամավորները խորհրդարանի ամբիոնը արգելափակել են և  ամբիոնի վրա պաստառներ են փակցրել՝ «Դադարեցրեք քաղաքական ճնշումները», «Ձեռքներդ հեռու Տիմոշենկոյից» գրություններով։


Երեկոյան  «Ռեգիոնների» կուսակցության պատգամավորները  փակել են դահլիճի դռները, պոկել են պաստառները և հայհոյախառն արտահայտություններով հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա։


Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝  БЮТ-Батькивщина  խմբակցության մի շարք պատգամավորներ լուրջ վնասվածքներ են ստացել։ 


Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները բողոքում էին ընդդիմադիր գործիչ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ քրեական հետապնդման դեմ։


Տեսանույթը կարող եք դիտել այստեղ