Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն Telegram-ում խոսել է «Ռուսաստանին դիմակայելու» շուրջ Թուրքիայում ընթացող բանակցությունների մասին։
Քաղաքական գործչի խոսքով՝ հանգստյան օրերին ինքը մի քանի հանդիպումներ է ունեցել թուրք պատգամավորների ու «հասարակական կարծիքի առաջնորդների» հետ։
«Թուրք քաղաքական գործիչները մարտական են տրամադրված։ Համաձայնություն չկա Մոսկվայի դեմ համատեղ արշավի մասին, բայց «Բայրաքթարներ» հաստատ կլինեն, իսկ Սև ծովը ռուսական լիճ չի դառնա»,- ասել է Գոնչարենկոն։
Ուկրաինային միլիարդավոր դոլարների զենքի մատակարարմանը մասնակցում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Լեհաստանը, Թուրքիան, Լիտվան, Չեխիան, Բուլղարիան, Ռումինիան, Էստոնիան։ Բացի դրանից՝ օտարերկրյա ռազմական հրահանգիչներ են ժամանել Ուկրաինա։ Մոսկվան բազմիցս հորդորել է դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինային, քանի որ դա կարող է Կիևին ռազմական արկածախնդրության հրահրել: