Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Ուկրաինայի Գերագույն ռադայում այսօր №2530-ի տակ գրանցվել է «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» որոշման նախագիծը. հայտնում է Интерфакс-Украина-ն:
Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքում ասվում է, որ օրինագծի նախաձեռնողն ինքնառաջադրված ազգային պատգամավոր (Օդեսայի շրջանից), «Видродження» պատգամավորական խմբի անդամ Վիտալի Բարվինենկոն է:
Փաստաթղթի տեքստը Գերագույն ռադայի կայքում դեռևս չկա:
Հիշեցնենք, որ Yerkir.am-ը ԱԺ-ում «Եվրանեսթ»-ի ԽՎ համանախագահ, Ուկրաինայի ներկայացուցիչ Բորիս Տարասյուկի՝ ԼՂ հակամարտության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարություններից հետո հարցում էր ուղարկել Ուկրաինայի ԱԳՆ՝ պարզելու` կիսո՞ւմ է, արդյոք, պաշտոնական Ուկրաինան Տարասյուկի կարծիքը, արդյո՞ք դա երկրի պաշտոնական դիրքորոշումն է: Մեր հարցմանը Ուկրաինայի ԱԳՆ-ն բավական կոշտ պատասխան տվեց՝ նշելով. «Ուկրաինան չի ճանաչել Օսմայան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած դեպքերը որպես Հայոց ցեղասպանություն»: