Մեզ հասած տեղեկություններով, Սոցիալական պետական ծառայության ստուգումները շարունակվում են: Բայց այս անգամ ստուգումներն իրականացվում է ոչ թե Վերահսկիչ պալատը, այլ ֆինասների նախարարության ֆինասական վերահսկողության տեսչությունը (նախկին ԿՌՈՒ): Ըստ մեր աղբյուրի, Վերահսկիչ պալատը ստուգել է ծառայության 51 ստորաբաժանումներից միայն 14-ը, որտեղ հայտնաբերված խախտումներից հետո նախագահի նստավայրից հրահանգ են իջեցրել`ստուգել մնացած բոլոր ստորաբաժանումները եւ ի հայտ բերել բոլոր խախտումները: Ըստ ամենայնի, Վազգեն Խաչիկյանի գլխին լրջորեն մութ ամպեր են կուտակվում, եւ հնարավոր է խախտումների փաթեթը փոխանցվի իրավապահ մարմիններին: