կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-08 05:55
Մշակույթ

Պատժամիջոցի 300 դրամ չափը իրավիճակը չի փոխում

Պատժամիջոցի 300 դրամ չափը իրավիճակը չի փոխում

Արցախում հուշարձանների պահպանության ծրագրով  2011թ. պետբյուջեի նախագծի համաձայն` հատկացվելու է 186 մլն դրամ, որի շրջանակներում իրականացվելու են ինչպես հուշարձանների վերականգնման, այնպես էլ ուսումնասիրման աշխատանքներ:

Ամեն տարի պետբյուջեից գումարներ են հատկացվում հուշարձանների պահպանության համար, սակայն առայսօր բազմաթիվ հուշարձաններ մնում են անմխիթար վիճակում: Երեկ Ազգային ժողովում 2011թ. պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պատգամավոր Սերգեյ Ղազարյանը բարձրացրեց զբոսաշրջիկների ամենաայցելվող վայրերից մեկի` Տիգրանակերտի տարածքում գտնվող Վանքասարի եկեղեցու անմխիթար վիճակի մասին հարցը` նշելով, որ Տիգրանակերտի թանգարանը տեսնող զբոսաշրջիկը 10-15 րոպե անց կարող է ականատեսը լինել այդ եկեղեցու վիճակի եւ միանգամից կարծիքը փոխել:

Ի պատասխան զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ հուշարձաններն իրոք գտնվում են շատ ծանր վիճակում, եւ բացառություն չի կազմում նաեւ վերոնշյալ եկեղեցին, որի պատերին տարբեր գրություններ կան արված կավճով եւ այլ նյութերով: Պետությունը չի կարող ամեն մի հուշարձանի մոտ պահակ կանգնեցնել` անասունների մուտքը արգելելու կամ այլ խախտումները կանխելու համար, նշել է նա` շարունակելով. «Հուշարջանների պահպանությունը միայն զբոսաշրջության վարչության խնդիրը չէ, այլ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների: Դրանով պետք է զբաղվի ողջ հասարակությունը, որի վերաբերմունքից է կախված հուշարձանների լավ եւ վատ վիճակըե:

Պատգամավոր Արեւիկ Պետրոսյանն առաջարկեց խիստ վարչական պատժամիջոցներ կիրառել` հուշարձանը կեղտոտելու եւ նման այլ արարքների համար: Վարչության պետն էլ պարզաբանեց, որ այդ նպատակով օրենսդրական փոփոխություններ են սպասվում, քանի որ այսօրվա օրենսդրական բազան բավարար չէ` նման դեպքերում խախտողներին պատժելու համար: Նրա տեղեկացմամբ` նման արարքի համար վարչական օրենսգրքով պատժամիջոցի չափը կազմում է ընդամենը 300 դրամ:

Շարունակելով թեման, Ս.Շահվերդյանը տեղեկացրեց, որ բացի օրենսդրական որոշ փոփոխություններից, հաջորդ տարի նախատեսվում է ստեղծել նաեւ հուշարձանների պահպանության ծառայություն, որը բաժանմունքներ կունենա նաեւ Քաշաթաղում, Հադրութում եւ Շուշիում:

2011թ. բնագավառի նոր ծրագրերից է նաեւ Սխտորաշենի աղբյուր-հուշարձանի կառուցումը: Ի դեպ, այստեղ է գտնվում հայտնի «Տնջրիե ծառը, որի տարիքը վաղուց հատել է 2000-ը: Հաջորդ տարի կսկսվեն նաեւ Տողի Մելիքական ապարանքի վերականգնման աշխատանքները