Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազգայնականությունը, որպես քաղաքական գաղափարախոսություն, խարսխված է երեք մայր սկզբունքի վրա` նախնյաց գենի պաշտպանում, զորեղ հայրենիքի կերտում եւ սոցիալական արդարության հաստատում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մեկ ազգ» դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանը:
Ազգայնական այս գաղափարախոսությունը տարածելու, հզոր հայրենիք կերտելու եւ նախնիների գենը պահպանելու նպատակով «Մեկ ազգը» պայքարում է բոլոր այն անբարոյական երեւույթների դեմ, որոնք աղավաղում են ազգի դիմագիծը, բացասական են ազդում ազգային ինքնագիտակցության վրա:
Պայքարը տարվում է միայն քարոզչության եւ հակաքարոզչության միջոցով: Թերես բոլորիս են հայտնի քաղաքական այս ուժի կողմից տարածվող ու փողոցներում փակցված թռուցիկներն ու պաստառները, որոնք կոչ են անում զգուշանալ Եհովայի վկաներից, ոչ ասել համասեռականությանն ու լեւոնականներին: Ամենաուրախ կոչերից մեկը ուղղվում է «ռագանոսեցներին» (եղջյուրավոր), որպեսզի նրանք տեր կանգնեն իրենց «ընկերուհիների բաց պորտերին»:
Հարցին, թե ինչու՞ են իրենց գործունեությամբ կեղտոտում շենքերի պատերը, Գոռ Թամազյանը պատասխանեց. «Մենք պայքարում ենք ապազգային, անաբարոյական բարքերի դեմ: Մեր պրոպագանդան շարունակվելու է, անկախ նրանից, թե հասարակության ինչ-որ տարրի դուր կգա, թե ոչ: Եթե իրենց ձեռքում ԶԼՄ-ներն են, ապա մենք էլ մեր հնարավորություններով ու մեխանիզմներով ենք պայքարում»: