կարևոր
982 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-29 18:11
Հասարակություն Քաղաքական

Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտողի նկատմամբ․ փաստաբան

Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտողի նկատմամբ․ փաստաբան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․

«ԱԺ այսօրվա դեպքից հետո իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Վարդապետյանը, որ շատ է սիրում կրիմինոլոգիական և ակադեմիական փաթեթավորումներ տալ բռնության և խուլիգանության հետ աղերս չունեցող հետապնդումներին, պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտող Վահագն Ալեքսանյանի և ջուր լցնող Տարոն Չախոյանի նկատմամբ:

Որովհետև միայն Մխիթար Գոշ շքանշանն է, որ ի զորու է հավասարակշռության բերել տիեզերական այն անարդարությունը, որով ձերբակալվել, կալանավորվել, դատվել և շարունակում են դատվել

-զոհված զինծառայողի հայր Գարիկ Գալեյանը ջուր լցնելու համար

-անհայտ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը ձեռնափայտ թափահարելու համար

-անհայտ կորած զինծառայողի հայր Ապիջան Սարգսյանը շիշ նետելու համար

Եվ այդ շքանշանի լույսով պարուրված դատախազներն են միայն կարողանալու արդարության ջահը սրտում վառել ու նետվել իրական հանցագործներին պատասխանատվության կանչելու պայքարին»: