Փոխարժեքներ
30 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Հայրենիքի վաճառքը մեր երկրում համարվում է օրենքի և խղճի ամենասարսափելի հանցանքներից մեկը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կոմանդորյան կղզիները 15 մլրդ դոլարով ԱՄՆ-ին վաճառելու գաղափարը:
ԱՄՆ բանակի փոխգնդապետ Ջեֆրի Ֆրիցն առաջարկել է Ռուսաստանից գնել Կոմանդորյան կղզիները։ Նա այդ գաղափարը ներկայացրել է Breaking Defense-ի համար հրապարակված հոդվածում՝ գրելով․ «Առաջարկ Միացյալ Նահանգներին. Ռուսաստանի Դաշնությունից 15 միլիարդ դոլարով գնել Կոմանդորյան կղզիները՝ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս ներթափանցելու փորձերի ժամանակ Չինաստանի հնարավոր ստորջրյա ակտիվությունը վերահսկելու նպատակով»։
«Եթե Ֆրիցն այդքան փող ունի, նա կարող է Ամերիկան կրկին հզոր դարձնել՝ մարելով ԱՄՆ պետական պարտքի առնվազն մի մասը»,- արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: