|
Փոխարժեքներ
31 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 422.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.214 |
| GBP | ⚊ | £ 493.49 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Պետդումայի պատգամավոր և միջազգային Լազարևյան ակումբի համակարգող Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։
«Սիրելի՛ Ռոբերտ Սեդրակովիչ։ Շնորհավոր ծնունդդ։ Երեսուն տարուց ավելի է անցել այն ժամանակվանից, երբ մենք նույն ուղղաթիռով թռանք Երևանից Ստեփանակերտ. այդ լուսանկարը դեռ աչքերիս առաջ է։
Այդ ժամանակվանից շատ բան է փոխվել, բայց կարող եք վստահ լինել մեկ բանում. ձեր և Ռուսաստանի շատ մարդկանց նկատմամբ իմ հարգանքը մնում է անսասան։ Մենք բոլորս սպասում ենք, որ ճշմարտությունը հաղթի Հայաստանում։ Եթե սպասումը երկարաձգվի, դա ձեր մեղքը չէ։
Մաղթում եմ ձեզ ազատություն և հաղթանակ. դուք երկուսի համար էլ ցանկության պակաս չունեք»,- ասվում է Զատուլինի ուղերձում։