|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը Ռուսաստանի Դաշնության համար նույնպես վիրավորական է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները` ուղղված Հայաստանին: Այս մասին Զատուլինը հայտարարել է դեկտեմբերի 11-ին` Երեւան-Մոսկվա տեսակամրջի ընթացքում:
«Զորահանդեսները վիրավորանք են, նվաստացնելու փորձ ոչ միայն Հայաստանին և հայ ժողովրդին, այլև նրա դաշնակից Ռուսաստանին: Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են: Հետևաբար, այն ամենը, ինչ հնչում էր շքերթի ընթացքում, հատկապես` Ադրբեջանի նախագահի հղումները Հայրենական մեծ պատերազմին, ֆաշիզմի դեմ պայքարը և Լեռնային Ղարաբաղում գործողությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձերը սրբապղծություն են, խաբեություն և արժանի են ամեն տեսակի դատապարտման», - ասել է Զատուլինը: