կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-08 19:37
Քաղաքական

Փաշինյանն իրեն ԱԺ ամբիոնից չկարողացավ տիրապետել Ագնեսա Խամոյանի հարցից

Դուք արդեն 2-րդ անգամ հայտարարում եք, որ ազդեցության ցանցեր կան Հայաստանի տարածքում և մեր ֆռակցիայի պատգամավորին մեղադրում եք Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ՝ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման համար։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
 
«Պարոն Փաշինյան ես ձեզ հիմա պետքա մեղադրեմ Ադրբեջանի շահերը լավագույնս պաշտպանելու մեջ, որովհետև դուք եք Ադրբեջանի նախագահին համարել կիրթ և կառուցողական, ասել եք, որ նա պատրաստ է հարցի լուծման, դուք եք նրա հետ վերելակում անհասկանալի գրառումներ արել ձեր նոթատերտրում,  ձեր օրոք ենք կորցրել Արցախի զգալի հատվածը, հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցել, տասնյակ հազարավոր անտուն քաղաքացիներ ունեցել»,- ասաց պատգամավորը և հարց ուղղեց վարչապետ Փաշինյանին․
 
«Դուք ասում էիք կամ ես կլինեմ ՀՀ վարչապետ, կամ Հայաստանի հանրապետությունը չի ունենա վարչապետ։ Արդյո՞ք ուժի մեջ է ձեր հայտարարությունը, և եթե իրերի ընթացքը էնպես դասավորվի, որ իրավիճակը մեղմելու համար, գոնե, ձեր թիմակիցներից մեկին փոխանցեք վարչապետի պաշտոնը, հնարավո՞ր է։
 
Փաշինյանը հունից դուրս եկավ հարցից և չկարողացավ իրեն տիրապետել։
 
Մանրամասները՝ տեսանյութում։