կարևոր
454 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-23 13:28
Հասարակություն

5 տարի հետո նոր հասկացա՞ն որ վնաս է․ «Առինջ մոլի» աշխատանքը խաթարված է. աշխատակիցները պահանջում են պարզաբանել կապարակնքման հիմքերը

Այսօր առավոտվանից լարված իրավիճակ է ստեղծվել «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում․ Ըստ «Առինջ մոլ»-ի աշխատակիցների՝ առավոտյան իրավապահները կրկին այցելել են առևտրի կենտրոն, կապարակնքել տասնյակի հասնող տաղավարներ, ինչի հետևանքով  աշխատակիցները մնացել են անգործ և առանց օրվա եկամտի

Ի նշան բողոքի՝  նրանք պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների՝ ընդհուպ փակելով Արտաշատի խճուղի-Սևան ավտոճանապարհը։