|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց պետական բյուջեից գումար հատկացնելու մասին մի որոշում. ՀՀ Լոռու մարզպետարանին հատկացված միջոցների շրջանակում նախատեսված` Ախթալա համայնքի մշակույթի տան շենքի գնման նպատակով գումարը համայնքին փաստացի ֆինանսավորվել և չի ծախսվել:
Նախագծով առաջարկվում է չծախսված գումարի սուբվենցիայի նպատակը փոխել և այն հատկացնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակներում Ախթալայի թիվ 2 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման համար համայնքի կողմից համաֆինանսավորման պարտավորությունների կատարմանը:
Կարգավորման նպատակն է ՀՀ մարզերում իրականացնել կապիտալ և այլ բնույթի ծրագրեր, որոնց արդյունքում լուծում կտրվի բնակչության և համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրներին: