Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մասիս քաղաքում սեպտեմբերի 18-ին քաղաքապետի ընտրություններ են:
«Քաղաքապետի պաշտոնում առաջադրվել եմ, որովհետև Մասիս քաղաքում շատ անելիքներ կան, և ես ծանոթ եմ քաղաքի բոլոր խնդիրներին: Ամեն ինչ անելու եմ դրանք լուծելու համար»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը:
Նա հերքեց ԲՀԿ-ական Կարապետ Օհանյանի ինքնաբացարկի հետ կապ ունենալու մասին լուրերը և նշեց, որ դրանք շահագրգիռ ուժերին ձեռնտու խոսակցություններ են: «Նման բան չկա` ընդհանրապես, իրականությանը չեն համապատասխանում այդ լուրերը: Այնպես չէ, որ բան կա ասելու, չեմ ասում: Վստահ եղեք, որ պրիմտիվ խոսակցություններ են, և այդ լուրեր տարածողները ինչ-որ հատուկ շահ են հետապնդում»,- ասաց Համբարձումյանը:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե ինքը Մասիսում գրանցվել է ընդամենը 6 ամիս առաջ, որպեսզի կարողանա առաջադրվել` որպես քաղաքապետի թեկնածու, նա նշեց, որ 2012 թվականից է գրանցված Մասիսում և, Երևանում բնակվելու հետ զուգահեռ, բնակվել է նաև Մասիսում, հետևաբար` որևէ օրենք չի խախտել: «Ինձ կեղծ մեղադրանքներ ներկայացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն. մարդու անվան հետ կապված հայտարարություններ են անում, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Ես շատ ինքնավստահ մարդ եմ, և իմ ապրած կյանքը շատ մաքուր է, այդ պատճառով էլ ես վստահ խոսում եմ»,- ասաց Համբարձումյանը:
Սարի թաղի դեպքերին իր մասնակցությունն ունենալու վերաբերյալ լուրերին էլ պատասխանեց, որ նույնիսկ ամոթ է դրան անդրադառնալը, որ ինքն օրենքով ոչ մի լիազորություն չունի, որպեսզի ոստիկան կարողանա համակարգել: «Ես օրենքով ոչ մի լիազորություն չունեմ, որ կարողանամ ոստիկան համակարգել: Նման խոսակցությունները, կարծում եմ, երևակայության արդյունք են: Չեմ կարծում, որ նման խոսակցություններին կարելի է լուրջ վերաբերվել: Այդ խոսակցությունները նույնիսկ անհարգալից վերաբերմունք են մեր պետության հանդեպ: Ես Սարի թաղի դեպքերին չեմ մասնակցել, եթե ապացույցներ կան, թող ժողովրդին էլ ներկայացնեն»,- հայտարարեց Համբարձումյանը: