Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քաղաքի տրանսպորտային խնդրին: Ըստ նրա` քաղաքապետը շատ հստակ, արդարացի նշել է, որ դա մեր քաղաքի առջև ծառացած սուր խնդիրներից է, որին պետք է լուծում տրվի:
«Հայտարարված է մրցույթ, միջազգային խորհրդատու կառույցների հետ մշակվում է թարմացման, արդիականացման պլան: Պետք է իրականացնել երթուղային ցանցի վերանայում, շարժակազմի վերանայում: Այլընտրանք չունենք»,- ասաց Արեյանը:
Նրա խոսքով` քաղաքապետարանը ձերբազատվելու է միկրոավտոբուսներից: «Պետք է անցնենք Երևանում մեծ և միջին տարողության ավտոբուսներ շահագործելուն: Միկրոավտոբուսներից պետք է ձերբազատվենք: Դրա համար մի շարք փաստաթղթեր են մեզ պետք»,- ասաց փոխքաղաքապետը:
Ըստ Արեյանի՝ Երևանում տրանսպորտի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է իրականացնել մի քանի բաժիններից բաղկացած ծրագիր, և այն արդեն մշակման փուլում է: Տրանսպորտային խնդիրները լուծելու համար, փոխքաղաքապետի խոսքով, պետք է 3 հիմնական դրույթներ իրականացնել: «Դրանք են՝ ամբողջ երթուղային ցանցի վերակազմակերպում, երթուղային պլանի ստեղծում և շարժակազմի հստակ քանակ»,- ասաց նա հավելելով, որ հարկավոր է ունենալ գրագետ ծրագիր: