|
Փոխարժեքներ
15 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 380.33 |
| EUR | ⚊ | € 443.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.8394 |
| GBP | ⚊ | £ 511.62 |
| GEL | ⚊ | ₾ 141.16 |
Քիչ առաջ նախօրեին գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդան, ժամանեց Երևան։ «ԶՎարթնոց» օդանավակայանում նա չէր կարողանում զսպել հուզմունքը, անընդհատ լալիս էր և չէր կարողանում պատասխանել լրագրողների հարցերին։
Նրան ուղեկցող տղամարդը հայտնեց, որ նա մինչ այս պահը չգիտեր, թե որտեղ է Վիգենը և նրա հետ կապի դուրս չի եկել։
«Ես շատ երջանիկ եմ, միան ուզում եմ տեսնել Վիգենին, թողեք գնամ։ Ես հիմա միայն ուզում եմ տեսնել Վիգենին։ Երեխաները չեն հավատում, որ սա իրականություն է, շատ ուրախ են»,–լաց լինելով ասաց կինը։
Նա նաև հայտնեց, որ երբ Վիգենը լինի Լիբանանում, որդու պսակադրությունը տեղի կունենա, որին այդքան սպասել են։
Նշենք, որ լիբանանահայ Վիգել Էուլջեքչյանը, որը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, գերեվարվել էր կրկին Գորիս–Բերդաձոր ճանապարհին՝ հրադադարի հաջորդ օրը։