|
Փոխարժեքներ
09 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեգնանքով է արձագանքել այն հայտարարությանը, որ ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը հրաժարվել է միանալ Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին»։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը։
«Նա դա ասե՞լ է։ Դե, նա ոչ ոքի պետք չէ, քանի որ շատ շուտով լքելու է իր պաշտոնը»,–պատասխանել է Թրամփը լրագրողի հարցին։
Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ պատրաստ է 200% մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնի վրա, ու այդ դեպքում Մակրոնը կմիանա նախաձեռնությանը։
«Բայց պարտադիր չէ, որ նա միանա», – հավելել է Թրամփը։