Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անգլիայի Պրեմիր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության է հասել «Սթոկ Սիթիի» նկատմամբ: Այդ խաղին հայտավորված չի եղել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Խաղից առաջ մանկունյացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել էր, որ հայ կիսապաշտպանը լինելու է թիմի մեկնարկային կազմում:
Անդրադառնալով Մխիթարյանի՝ հանդիպմանը չհայտավորելուն, ըստ Daily Star-ի, նա նշել է. «Կստեմ, եթե ասեմ, որ Մխիթարյանի բացակայությունը կապված է մարտավարության հետ: Խաղալու են այն ֆուտբոլիստները, որոնց մտքերը 100 տոկոսով կենտրոնացված են «Մանչեսթեր Յունայթեդի» վրա: Ֆուտբոլիստի համար դժվար է խաղալ, եթե կասկածներ կան ապագայի վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ անգլիական ԶԼՄ-ները պնդում են, որ մոտ ժամանակներս ՄՅՈւ կտեղափոխվի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը, իսկ Մխիթարյանը կարող է ներառվել գործարքում և համալրել «զինագործների» շարքերը: