|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարության խոսնակ Աբդել Նասիր ալ-Համիդին հայտարարել է, որ ԱՄԷ-ն ունի բոլոր պաշտպանական հնարավորությունները և զինամթերքի պաշարներն՝ իրեն պաշտպանելու համար՝ «անկախ տարածաշրջանում լարվածության սրման ժամանակահատվածից և տևողությունից»։ Այս մասին հայտնում է The Associated Press-ը։
Խոսնակը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մինչ օրս ԱՄԷ-ն հետ է մղել իր տարածքի ուղղությամբ արձակված հարյուրավոր բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։
Նշվում է, որ փետրվարի 28-ից ի վեր երկրի ուղղությամբ արձակվել է, ընդհանուր առմամբ, 186 հրթիռ և 812 ԱԹՍ։
Նախարարության խոսնակը նաև նշել է, որ իրանական հարձակումներից առաջացած վնասները, որոնք նա անվանել է «աննշան վնասներ», եղել են կալանման ընթացքում ընկած բեկորներից, այլ ոչ թե երկրի դեմ հաջողված հարձակումներից։