Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կամչատկայում կործանված Մի-8 ուղղաթիռում գտնվող բոլոր 22 մարդիկ զոհվել են, հայտնում են ՏԱՍՍ-ը և ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությանը։
Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, ուղղաթիռում եղել է 19 զբոսաշրջիկ և անձնակազմի 3 անդամ։
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փրկարարները հայտնաբերել են 17 մարդու դի։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ինչպես հայտնում է Коммерсантъ-ը, ուղղաթիռում եղել է Ռուսաստանի ֆուտբոլային միության ֆինանսական տնօրեն Արսենի Զամյատինը կնոջ՝ Պոլինայի հետ։
Ըստ նախնական տվյալների, ուղղաթիռը կարող էր կործանվել օդաչուի սխալի պատճառով։ «Բարդ եղանակային պայմաններում օդաչուի սխալը առաջնային տարբերակ է դիտարկվում։
Մառախուղի մեջ օդաչուն կարող էր չնկատել բլուրը և բախվել լանջին»,- հայտնել են շտաբից։ Չի բացառվում նաև տեխնիկայի անսարքության վարկածըլ։
Ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են օդից՝ որոնողական աշխատանքների ժամանակ։ Ավիավթարի հետաքննությունն իրականացնում են Միջպետական ավիացիոն կոմիտեն և Ռոսավիացիան։