|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
Ակտիվ ցիկլոնի գործունեության արդյունքում hանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ձյան ծածկի բարձրությունն այսօրվա դրությամբ Տավուշում կազմում է 10-40սմ, Լոռիում՝ 17-43սմ, լեռնային շրջաններում՝ 20-50սմ, Հրազդանի, Ապարանի, Ջերմուկի հատվածում՝ 60-90սմ:
Հանրապետության բարձր լեռնային գոտիներում՝ Արագածի մերձգագաթային հատվածում, ձյան ծածկը 234սմ է, Ամբերդում՝ 103սմ է:
Այսօր ցերեկը ձյան տեսքով տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կպահպանվեն, երեկոյան ժամերին դրանք աստիճանաբար կդադարեն, մարտի 16-ին կշարունակվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում:
Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի և 17-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 6-8 աստիճանով: