|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Բնունիսցի Մարետա Առաքելյանը ծնվել ու մեծացել է այս գյուղում։ Ընտանիք կազմելու օրը ամուսնու հետ ծառեր են տնկել, 4 զավակ ունեցել, տուն կառուցել։ Մինչ այսօր իր հարազատ գյուղում է, չնայած երեխաներն աշխատանքի որոնումներով դուրս են եկել գյուղից։
Հանգստյան օր է, Մարետան գնում է Եկեղեցի, աղոթք բարձրացնում Աստծուն և քայլում դեպի իր ու ամուսնու տնկած ծառերի մոտ, որոնք միաձուլվել ու մեկ հսկայական ուռենի է դարձել։ Մարետան անհանգստացած է, գյուղը դատարկվում է, երիտասարդները հեռանում են, իսկ տնտեսությունը` թուլանում։
Այսօր գյուղը խնդիրներ ունի, որից առաջնայինը ոռոգման ջուրն է։ Նախկին քպ֊ական ղեկավարը խոստացել էր լուծել այն, սակայն ոչինչ չարեց֊նշում է Մարետան, ֊խնդիրը մինչև այսօր լուծման կարիք ունի։
Բնունիսցի Միշա Վարդանյանն էլ թեև վերանորոգման աշխատանքներ է իրականացնում, սակայն հստակ գիտակցում է, որ գյուղն ապագա չունի։
Ավելին՝ տեսանյութում: