կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-29 12:52
Հասարակություն

«Կուզեի` մեր ղեկավարները մի խորհրդական ունենային, ով ամեն առավոտ կհիշեցներ` ժամանակին դուք էլ մարդ եք եղել»

«Կուզեի` մեր ղեկավարները մի խորհրդական ունենային, ով ամեն առավոտ կհիշեցներ` ժամանակին դուք էլ մարդ եք եղել»

Իշխանությունները մեզ ծնկի են բերում սովի, թանկացումների միջոցով: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժիշտը:

 

Ըստ նրա` հիմա էլ էլեկտրաէներգիայի թանկացման ճանապարհին են իշխանությունները, քանի որ մինչև մի վնաս չտան ժողովրդին, չեն կարող հանգիստ ապրել: «Նրանց պետք է հասկացնել, որ Հայաստանը ոչ միայն տարածք է, հայրենիքի բովանդակությունը ժողովուրդն է: Ի դեպ, նկատե՞լ եք` որքան իրերը թանկանում են, այնքան մարդիկ ավելի էժան են դառնում, իսկ էժան մարդը չի կարող պաշտպանել իր հայրենիքը, էժան հայությունն ո՞ւմ է պետք»,- ասաց Դանիել Երաժիշտը` հավելելով, թե կուզենար, որ մեր ղեկավարները մի խորհրդական ունենային, ով ամեն առավոտ կհիշեցներ նրանց` «ժամանակին դուք էլ մարդ եք եղել»:

 

Ասում են, թե հավերժական շարժիչ չկա, բայց, նրա հավաստմամբ, Հայաստանում ստեղծել են այն, ուղղակի մի փոքր տարբերություն կա` բովանդակության հետ կապված` Հայաստանում հավերժական թալան է: «Երբ գազը թանկացրին, թունելի վերջում մի փոքր լույս, այնուամենայնիվ, տեսնում էինք, իսկ եթե էլեկտրաէներգիան էլ թանկացնենք, այդ լույսն էլ կմարի: Մութ ու ցուրտ տարիներին այդքան տարի ապրել ենք առանց էլեկտրաէներգիայի, իսկ հիմա լույս ունենք, որի դիմաց վճարել չենք կարող»,- ասաց Դանիել Երաժիշտը: