|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն ԱԺ ավանդական ճեպազրույցում լրագրողների խնդրանքով մեկնաբանեց, թե ինչո՞ւ չի մասնակցել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ` ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած քվեարկությանը:
«Ես ներկա չեմ եղել ընդամենը քվեարկությանը, որովհետև ընդմիջում տրվեց քսան րոպեով, ես կարևոր գործով դուրս եկա խորհրդարանից. մենք Ընտրական օրենսգրքի բարեփոխմանն էինք մասնակցում: Եթե մասնակցեինք, քվեարկելու էինք դեմ, արդեն իսկ հայտարարվեց: Ինչո՞ւ, որովհետև կոալիցիան հանդես եկավ հայտարարությամբ, տարիներ շարունակ քննարկվել է այդ հարցը»,- ասաց նա՝ հավելելով, որ օրենքի` ուժի մեջ մտնելը հնարավորություն կստեղծի առաջիկայում, իրոք, տարիներ շարունակ քննարկվող ռեֆորմներն իրականություն դարձնել, ականատեսը կլինենք, որ մեր կենսաթոշակառուները կստանան արժանապատիվ կենսաթոշակ:
Ըստ Հովհաննես Մարգարյանի՝ փոփոխություններ շատ են լինելու, արդեն երկու մասնավոր ընկերությունների հարց քննարկվեց: Մրցակցությունը, պատգամավորի կարծիքով, մեծ կլինի, սակայն մինչև օրենքը չգործի, չեն կարող դրանց անդրադառնալ:
Հարցին, թե մի՞շտ է ՕԵԿ-ը կայացնում պարտադրված որոշումներ, թե՞ ընդունակ է նաև սեփական որոշումներն ունենալու, թեկուզև կոալիցիայի կազմում, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց, որ ՕԵԿ-ը միշտ ունի իր սկզբունքային դիրքորոշում: «Եվ շատ հաճախ այդ դիրքորոշումները համընկնում են նաև իշխող կուսակցության հետ»,- հայտարարեց նա: