կարևոր
688 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-06 17:37
Հասարակություն

Խա՞չ, թե՞ կիսալուսին

Խա՞չ, թե՞ կիսալուսին

Հայաստանի քաղաքական կյանքում, լրատվամիջոցներում զարմացնում է մի այսպիսի իրողություն՝  հազվադեպ է քննության առարկա դառնում այնպիսի համապարփակ-էկզոտիկ մի թեմա, ինչպիսին քրիստոնեական աշխարհ-մուսուլմանական աշխարհ հակադրության, հակամարտության, իրարամերժման առկայությունն է: Անշուշտ նրբանկատ խնդիր է: Բյուզանդիայի  անկումից հետո հատկապես երբեմնի շքեղափայլ քրիստոնեական քաղաքակրթությունը վերացավ աշխարհի երեսից, պարտվեց իսլամին: Հսկա աշխարհամասը վերաձևվեց  ու դարձավ լիակատար մուսուլմանական: Եվ եթե ուշադիր նայենք ներկա համաշխարհային քարտեզին, ապա ցավով ու դառնությամբ պիտի արձանագրենք, որ  մերձավորարևելյան-հարավկովկասյան աշխարհաշրջանում ներկայումս ծվարել են ընդամենը երկու քրիստոնեական կտոր՝  Հայաստանն ու Վրաստանը: Նույնիսկ ռուսաստանյան սահմանամերձ հատվածը մուսուլմաններն են տնօրինում: Օսերը, աբխազները քանակ չեն կազմում:

Հիմա Արևմուտքը խնդիր է դրել ռուսներին դուրս մղել մեր տարածաշրջանից: Եկեք նախապես պայմանավորվենք մի հարցում՝  գերտերությունների մեջ բարեպաշտներ չեն լինում, անկարելի է: Եվ Ռուսաստանն էլ պարզապես բացառություն չէ: Նրանք բոլորն էլ բացառապես հոգում են իրենց շահերի մասին, մասնավորապես նաև  փոքր պետությունների հաշվին: Այնպես որ խոսք չի կարող լինել այն մասին, որ եթե ռուսներին փոխարինեն եվրոպացիները թե ամերիկացիները, ապա Հայաստանը կհայտնվի դրախտի մեջ ու աննախադեպ զարգացումներ կապրի: Ո՞վ  քանդեց  քրիստոնեական Հարավսլավիան ու ստեղծեց անկախ մուսուլմանական պետություն: Կարելի է պատկերացնել այն հրճվանքը, որ ապրում է մուսուլմանական աշխարհը, հետևելով ներքրիստոնեական առճակատումներին Ուկրաինայում, հայացք ձգելով հակաքրիստոնեական բարոյական այլասերվածություններից փտող Եվրոպային: 

Ահա և մեր չորս հարևաններից երեքը մուսուլմանական են, ընդ որում երկուսը՝ մեր արնախում թշնամին: Մեկուսացված ենք՝ չունենք ելք դեպի ծով: Եվ եթե ռուսներին էլ դուրս ենք մղում տարածաշրջանից, ապա ու՞մ վրա ենք հույս դնում գոյատևման հարցում: ԼԳԲՏ-ների իրավունքներ քարոզող Եվրոպայի վրա՞: Ո՞վ  կանգնեց քրիստոնյա հույների թիկունքին, երբ թլպատված թուրքերը զորք մտցրին Հյուսիսային  Կիպրոս: Թե՞ «քրիստոնյա» եվրոպացիներն ու ամերիկացիները խոր զայրույթով էին հետևում հնամյա քրիստոնեական հողակտորի՝ Ղարաբաղի շրջափակմանը, հայաթափմանը, հիրավի ողբերգալից ավտոշարասյանը:   Գոնե քրիստոնեական աշխարհի խորհրդանշան Հռոմի պապը ընդվզեր: Ձայն բարբառո հանապատի: Ես իրավունք  ունեմ նման հարցադրումների որպես ղարաբաղյան պատերազմի վետերան-հաշմանդամ: Երբեմն նույնիսկ ապշում ես՝ արդյո՞ք իրականում գոյություն ունի «քրիստոնեական աշխարհ» ընդհանուր հասկացություն:  Գոնե մեկ քրիստոնեական երկիր աշխարհում փորձե՞ց  օգնության ձեռք մեկնել ղարաբաղցիներին, կանգնեցնել մեր կործանումը: Միթե՞ ակնհայտ չէ, որ քրիստոնյաների ու մուսուլմանների համաշխարհային խուլ հակամարտության մեջ առաջինները տանուլ են տալիս: Մուսուլմանները առանց կրակոցի՝ գերազանցապես քանակով, հավատքի, ընտանիքի գերապաշտությամբ գրավում են դեգրադացված Եվրոպան, մզկիթացնում այն: Ասացեք, խնդրեմ, կարո՞ղ է ապագա ունենալ մի քաղաքակրթություն, որը որպես մարդասիրական բարձրագույն արժեք միասեռականություն է քարոզում: Վերացնում է ընտանիք հասկացությունը, համարակալում է ծնողներին, սովորական մահկանացուին դարձնում է երկսեռ՝ գենդեր, երեխայի վրա է բարդում սեռի ընտրության հարցը և այլն, և այլն: Ո~ր  այլասերվածությունը թվարկես…

Միթե՞ ջրի պես պարզ չէ, որ եթե, ինչպես ասվեց, բնավ էլ ոչ հրեշտակ ռուսները «արտագաղթեն» Հայաստանից, մենք մեն-մենակ կմնանք  ընդդեմ մուսուլմանական աշխարհի: Նորերս Հայաստան էր եկել հարևանիս ֆրանսահայ բարեկամը, որը տաքսիստ է աշխատում Լիոնում: Գիտե՞ք ինչ ասաց այդ պարզ անձնավորությունը տուն մեկնելուց առաջ։ «Գուցե չհավատաս,- հավաստեց նա,- սակայն ամենամեծ բավականությունը, որ ստացա Հայաստանից, Երևանից, այն է, որ ես այստեղ չլսեցի… արաբական խոսք: Լիոնում, երբ նրանք նստում են իմ մեքենան ու իրենց պահում տիրական լկտիությամբ, ես ամեն անգամ կես մարդ եմ դառնում: Ինը միլիոն մուսուլման պատրաստ է հետևողականորեն՝ քանակով ու հավատքով, խժռել «քրիստոնեական» Ֆրանսիան:

Մուսուլմանների հետ նշյալ հակամարտության մեջ ռուսները չարիքի փոքրագույնն են մեզ համար: Բոլոր դեպքերում մենք նրանց պետք ենք պրակտիկ քաղաքական առումով՝ որպես հակաթուրքական ազդեցության գործոն: Չհասկանալ սա՝ առնվազն թյուրիմացություն է: Ի՞նչ կարող ենք անել մենք միայնակ,  արդյո՞ք  իրապես չենք հայտնվի մուսուլմանական աշխարհի՝ ավելի կոնկրետ նրա  գերակտիվ հատվածի՝ թրքածին թլպատվածների հետ բախման թեժ գծում: Վրաստանում թուրքերն արդեն փաստացի օկուպացրել են Աջարիան: Ավելի քան 250 հազարանոց՝ կոմպակտ բնակվող  ադրբեջանական  համայնքը, բազմանալով, վաղ թե ուշ վրացիներից պահանջելու է մոդայիկ դարձած «ինքնիշխանությո՞ւն, թե՞ սահմանների անխախտելիություն»: Ռուսների վտարումից հետո տարածաշրջանի լիակատար հեգեմոն Թուրքիան սեթևեթելու՞ է Մեծ Թուրանի միավորման ճանապարհի երկֆիզիկական խոչընդոտների՝ հայերի ու վրացիների՝  վերջին քրիստոնյա հարևանների հետ: Նորեն ասենք՝  եթե  քրիստոնեական աշխարհը, թող կոպիտ չհնչի, ոչխարի պես նայեց Ղարաբաղի մուսուլմանացմանը, ապա որտեղ երաշխիք, որ նա վստահելի թիկունք կդառնա Հայաստանի ու Վրաստանի թրքացման ճանապարհին: 

Թեման ընդգրկուն է, այժմեական, խորամետ, և մեզ պետք է աշխատել-նրբանկատորեն պեղել այդ հանգույցը: Ակնհայտ է, որ մուսուլմանական հակաքրիստոնեական քանակական հաղթարշավի խնդիրն սկսում է լրջորեն մտահոգել նաև Ռուսաստանին: Նախ, երկիրն ունի սեփական բազմազգ մուսուլմաններ, որոնք, ի դեպ, եկվոր չեն, ապրում են իրենց հայրենիքում: Բայց ահա  երկիրը հեղեղել են միջինասիացի միլիոնավոր ներգազթյալներ, որոնք իրենց բնավ էլ խորթ տարր չեն համարում Ռուսաստանում, ընդունակ են նույնիսկ բազմազոհ ահաբեկչական գործողության հենց երկրի մայրաքաղաքում: Ահա և ռուսական խորհրդարանը սկսել է օրինագիծ մշակել սրանց մուտքը սահմանափակելու ուղղությամբ, որ, մասնավորապես,  արգելվի եկվորների ընտանիքի անդամների մուտքը Ռուսաստան. բազմանդամ ընտանիքները լուրջ խնդիրներ են ստեղծում կենցաղում, կրթական համակարգում և այլն (թեև բոլորն են հասկանում, որ խնդրի խորությունն այլ է): Իմիջիայլոց, կասկած կա՞, թե Ուկրաինայում կռվող ռուսաստանցի  մուսուլմանները ի~նչ  բավականությամբ են կոտորում քրիստոնյա «հակառակորդներին»:

Միգուցե քրիստոնեության չկործանման մաքառումներում մենք նորեն փորձենք հույսեր կապել  Ռուսաստանի հետ:  Բազմակենտրոն արտաքին հարաբերություններ ստեղծելու ջանքերը մեզ շատ բան չեն տա: Եվ գիտե՞ք առաջին հերթին ով կխանգարի մեզ այդ ասպարեզում: Ռուսաստանը: Վրաստանը և Ուկրաինան դրա վառ ապացույցն են: Մեծ քաղաքականության մեջ աներկբա գերիշխում է ուժը: Անկախ Հայաստանի չորս ղեկավարներից ո՞րն ուժեղացրեց հայոց պետությունը, ո՞րը շահեց սեփական ժողովրդի գոնե տարրական հարգանքը: Ես տակավին Ղարաբաղից գիտեմ, թե ով է Ռուսաստանը որպես գերտերություն: Այդուհանդերձ հավաստում եմ՝ պետք է լեզու գտնել նրա հետ:

Հ.գ.  Որոշ հայ քաղաքագետներ հիացմունք են արտահայտում ԱՄՆ-ի  նկատմամբ այն իմաստով, որ նա, իբր, բոլոր պարագաներում մնում է Իսրայելի հավատարիմ դաշնակիցը: Ի տարբերություն Ռուսաստանի՝ ընդդեմ մեզ: Մինչդեռ հարցն այն է, որ Ամերիկան ոչ թե անմնացորդ սիրում է Իսրայելին՝ հրեաներին, այլ գործում է այն հարկադրանքի ճնշման ներքո, որ նրա վզին է փաթաթում քաղաքական, ֆինանսական, տնտեսական, լրատվական և մի շարք այլ բնույթի ամերիկյան (համաշխարհային) հրեական հզորագույն լոբբիստական ուժը: Ուժը:                                      

 

Վիտալի Մանասյան