կարևոր
1813 դիտում, 1 օր առաջ - 2025-07-24 13:00
Հասարակություն

Խեղճ դրության մեջ ենք, լրիվ հողերը ծախեցին, անասուն արածացնելու տեղ չկա․ Սասունիկի բնակիչ

Սասունիկում անասնապահությունն ու հողագործությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակության ծավալները տարեցտարի նվազում են։

Բնակիչները նշում էին, որ տարիներ առաջ գյուղի արոտավայրերը վարձակալության են հանձնել ինչ-որ անհատների, որից հետո անասնապահությամբ զբաղվելը դժվարացել է։

Մարդիկ ստիպված մի քանի անգամ կրճատել են անասնագլխաքանակը։ Սասունիկի վարչական ղեկավար Արման Մարգարյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց՝ վերջին 10-ը տարիներին անասնագլխաքանակը կրճատվել է մոտ 3 անգամ։ «Նախկինում մոտ 1500 գլուխ խոշոր եղջերավոր ենք ունեցել, այժմ այդ թիվը չի գերազանցում 500-ը»,- ասաց նա։

Ոռոգման ջրի խնդիրը ևս գյուղում ամբողջովին լուծված չէ։ Հողագործները ստիպված են հերթագրվել ու ըստ սահմանված ժամանակացույցի ոռոգել այգիները։

«Այդ ընթացքում բերքը կարող է չորանալ»,- ասում է Սուրեն պապը։ Սասունիկը Հայաստանի երիտասարդ գյուղերից է։ Գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում։ Բնակիչներն այստեղ են եկել Խորհրդային տարիներին՝ Հայաստանի տարբեր շրջանններից, մեծ մասը՝ Վերին Սասունիկից։ Բնակչության 25-30 տոկոսը սասունցիներ են։ Գյուղն ունի 1100 տնտեսություն, շուրջ 4000 բնակչություն։

Մանրամասն՝ տեսանյութում։