|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Արագածոտնի մարզի Սասունիկի Գեւորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոցում օրը տոնական էր: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի եւ Հայ Օգնության Միության աջակցությամբ հաճելի անակնկալ էր պատրաստվել տարրական դասարանների աշակերտների համար: Նրանց մատուցվեցին նվերներ, որը զուգակցվեց տոնական հանդիսությամբ, խաղերով, երգ ու պարով:
Աշակերտներին ուրախացնելու գաղափարը լիբանանահայ բարերար Ռազմիկ Խաչատուրյանին էր: Վերջին տարիներին նա բնակվում է Հայաստանում եւ օգտագործում է հայրենակիցներին աջակցելու բոլոր հնարավորությունները: Այդ նպատակով նա Հայ Օգնության Միության ներկայացուցիչների հետ այցելում է դպրոցներ, մանկատներ, ծերանոցներ:
Ողջունելով աշակերտներին, մարզպետը նշեց, յուրաքանչյուր դպրոց ուշադրության եւ աջակցության կարիք ունի: Սասունիկի դպրոցում մյուսների համեմատ պայմաններն առավել մտահոգիչ են, հետեւաբար առաջիկա անելիքներն էլ ավելի շատ են լինելու:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին