կարևոր
820 դիտում, 2 ժամ առաջ - 2025-04-22 12:22
Հասարակություն

102-ով կրճատվել են ագրարային համալսարանի ընդունելության տեղերը

102-ով կրճատվել են ագրարային համալսարանի ընդունելության տեղերը

Մինչ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը բաց չի թողնում առիթը հայտարարելու, որ ագրարային մասնագիտությունները պետության համար գերակա են, հատկացնում են բարձր կրթաթոշակ, իրականությունն ամբողջովին այլ է: 

Անցած տարի 14 գերակա գյուղատնտեսական մասնագիտությունների գծով ընդունվել է ընդամենը 11 դիմորդ:

Այս տարի ևս շարունակաբար կրճատվել են ագրարային համալսարանի ընդունելության տեղերը: 

Yerkir.am-ը ուսումնասիրել է իրավիճակը, որն իրականում անմխիթար է։ Այսպես, առկա բակալավրի համար անցած տարի համալսարանին հատկացվել էր 481 տեղ, ապա դա այս տարի հասցվել է 379-ի:

Համեմատության համար համար նշենք, որ 2018-2019 ուս տարում ագրարայինին կառավարությունը հատկացրել էր 1357 տեղ: 

Այսինքն մի քանի տարում ընդունելության տեղերի քանակը նվազել է ավելի քան 3,5 անգամ: 

Եթե ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը նույն ջանասիրությամբ զբաղվեր համալսարանի խնդիրներով, ինչպես զբաղվում էր պրոռեկտոր Հրաչյա  Զաքոյանին ռեկտոր ընտրելու գործով (ըստ համալսարանում շրջող լուրերի՝ տարածքները ֆրանսիական համալսարանին հանձնելու դիմաց), ապա պատկերը լրիվ այլ կլիներ: