Փոխարժեքներ
28 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.71 |
EUR | ⚊ | € 446.43 |
RUB | ⚊ | ₽ 4.5866 |
GBP | ⚊ | £ 510.8 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անուշ Բեղլոյանի, Մխիթար Հայրապետյանի և Վահագն Թևոսյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով պատգամավորներն առաջարկում են նվազեցնել մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար սահմանված տուրքի դրույքաչափը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 73 «կողմ», 5 «դեմ» և 13 «ձեռնպահ» ձայներ:
Մարզային օպերատորների համար տուրքը կարող էր հասնել մինչև 12 մլն դրամի, որը չէր խրախուսում մասնավոր հեռուստաընկերությունների մուտքը մասնավոր մուլտիպլեքս: Նույն իրավիճակը նաև Երևան քաղաքում էր: Նախագծով առաջարկվում է մեկ մարզում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան տուրքը սահմանել բազային տուրքի 3 000-պատիկի չափով, իսկ Երևան քաղաքում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան՝ բազային տուրքի 30 000-պատիկի չափով: