Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքի նախագծում լրացում կատարելու մասին և հարակից նախագծերի փաթեթը: Փաթեթով առաջարկվում է Իրանից ներկրվող ցեմենտի վրա սահմանել 14 հազար դրամ պետական տուրք:
ՀՀ Ազգային ժողովիշենքի առջև մի խումբ կառուցապատողներ պահանջում էին կողմ չքվեարկել Իրանից ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու մասին օրենքի նախագծին: Բողոքի ակցիայի մասնակիցներն առաջարկում էին հարցը լիարժեք ուսումնասիրել ու քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ իրենք քվեարկությունից առաջ չեն կարողացել հանդիպել կառուցապատողների հետ, դա կանեն քվեարկությունից հետո:
«Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ շինարարական ընկերություններ ու կառուցապատողներ, մասնավորապես` իրենց բողոքի առարկան այն է, որ պետական տուրքի մասին օրենքը մենք օրենքի խախտմամբ ենք ընդունելու, այսինքն` մենք իրավունք չունենք դա 6 ամսից շուտ ուժի մեջ մտցնել: Ուզում եմ ասել, որ իրավական առումով մենք ամեն ինչ ճիշտ ենք անում: Մենք 20 րոպե նիստն ընդմիջեցինք, որպեսզի այդ մարդկանց հետ զրուցենք, նոր մտնենք քվեարկության: Ցավոք, քանի որ նրանք ուշացան, մենք քվեարկությանը կմասնակցենք, հետո այդ մարդկանց հետ կհանդիպենք ու կհիմնավորենք, թե ինչն ինչու ենք անում»,- ասաց Թունյանը: