կարևոր
4813 դիտում, 19 ժամ առաջ - 2025-05-11 17:22
Հասարակություն

Ինչու՞ է Սմբատ Հովհաննիսյանին հետաքրքրել` ՀԽՍՀ֊ից քանի՞ ադրբեջանցի է ուղարկվել ռազմաճակատ. Միքայել Բադալյան

Ինչու՞ է Սմբատ Հովհաննիսյանին հետաքրքրել` ՀԽՍՀ֊ից  քանի՞ ադրբեջանցի է ուղարկվել ռազմաճակատ. Միքայել Բադալյան

Պատմաբան, հնագետ Միքայել Բադալյանը արձագանքել է տխրահռչակ դասագրքերի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանին, նշելով.  

«Քիչ առաջ Հայոց պատմության 7-րդ դասարանի տխրահռչակ գրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը մի գրառում է արել, որտեղ նշում է հետևյալ միտքը,- «Մինչ ֆեյսբուքահայությունը նոր-նոր է բացահայտում Հիթլերյան Գերմանիայի Գերթրուդ (Gertrud) գաղտնի ծրագիրը, ինձ մոտ լրիվ այլ հարց ծագեց․ կա՞ն արդյոք հավաստի տվյալներ կամ ուսումնասիրություններ, որոնք լուսաբանում են, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Խորհրդային Հայաստանի տարածքից քանի ադրբեջանցի է զորակոչվել և ուղարկվել ռազմաճակատ: Որևէ մեկը հանդիպե՞լ է նման վիճակագրության»:

Այնուհետև, պարոն Հովհաննիսյանը ներկայացնում է Գերթրուդ ծրագիրը: Սակայն, ինձ համար մտահոգիչ էր նրա ներկայացրած քարտեզը, որը մերօրյա գիտնականը գտել է Վիքիպեդիայից: Հենց իր մեկնաբանության վերջում էլ դրված է այդ քարտեզի հղումը Վիքիպեդիայից: Այն որ Սմբատ Հովհաննիսյանի 7-րդ դասարանի դասագրքի քարտեզներ այսպես ասած «վրիպակներով» են, Հանրային հեռուստաընկերության ինձ հետ բանավեճի եթերում խոստովանել է հենց ինքը՝ Հովհաննիսյանը: Հետաքրքիր է, որ այս գրառման քարտեզում որպես մասամբ ճանաչված միավորներ, իսկ գուցե պետություններ ներկայացված են Աբխազիան և Հարավային Օսիան, իսկ ահա Արցախի տեղը ընդամենը գրված է Ղարաբաղ: Հետաքրքիր է, արդյո՞ք Հայաստանի հանրապետությունը մասամբ ճանաչել է Աբխազիան և Հարավային Օսիան և ինչու՞ է նրան հետաքրքրել, թե Խորհրդային Հայաստանի տարածքից քանի ադրբեջանցի է զորակոչվել և ուղարկվել ռազմաճակատ:

Սակայն, լավ է, որ այս անգամ Սմբատ Հովհաննիսյանը կիրառել է ֆեյսբուքահայություն եզրույթը, թե չէ, ժամանակին 2023 թվականի տարեվերջին Վահրամ Սողոմնյանի հետ մամլո ասուլիսի ժամանակ նա նաև օգտագործել է «ֆեյսբուքաֆիդայագիտական գործառույթներ» արտահայտությունը (53-55-րդ րոպեներ)»: