կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-30 15:57
Քաղաքական

Տաճատ Վարդապետյանի ծառայողական ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել դպրոցական տղային

Տաճատ Վարդապետյանի ծառայողական ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել դպրոցական տղային

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ Ա. Համզոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթ-ավտովթարի փաստով։ Ժամը 12:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ն. Տիգրանյան փողոցում՝ թիվ 27 հասցեի դիմաց, Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ, 28-ամյա Արկադի Մկրտչյանը իր վարած Toyota Camry մակնիշի 013 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով 68 շենքի բնակիչ, 14-ամյա Սերգեյ Ղազարյանին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վրաերթի հետևանքով Ս. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն։ Նրան այդ կենտրոն է տեղափոխել Toyota Camry-ի վարորդը, իսկ հետո շտապօգնության ավտոմեքենան երեխային տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ի համարանիշները հաշվառված են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և այն սպասարկում է ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանին, իսկ վարորդ Ա. Մկրտչյանը աշխատում է պատգամավորի խորհրդական։ Վրաերթի ենթարկվածն էլ սովորում է Երևանի թիվ 20 միջնակարգ դպրոցում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: