|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երեկ հակառակորդը կրակել է նաև Նոյեմբերյանի ուղղությամբ: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ արկ է պայթել իրենց մոտ:
«Բարեբախտաբար, բնակավայրերից մի քանի մետր հեռավորության վրա են դրանք ընկել: Նոյեմբերյանում որևէ ավերածություն չի եղել: Ուշագրավն այն էր, որ 10-15 տարվա մեջ նման բան չէր եղել` Նոյեմբերյանում կրակոցներ չէին հնչել: Վերջին անգամ 1992-ին են կրակոցներ եղել: Թե ինչո՞ւ որոշեցին կրակել, պարզ չէ»,- ասոաց քաղաքապետն ու հավելեց, որ բնակչության շրջանում որոշ անհանգստություն կա, քանի որ հարևան Բերդավանում տանը պառկած հաշմանդամ կին է զոհվել հակառակորդի կրակոցներից: