Փոխարժեքներ
16 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.68 |
EUR | ⚊ | € 443.11 |
RUB | ⚊ | ₽ 4.7597 |
GBP | ⚊ | £ 517.3 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
«Հրապարակը» գրում է․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում հարաբերական անդորր է հաստատվել` նախարարի ուրբաթօրյա այցից հետո: Առաջին ռաունդում հաղթած կոլեկտիվը շունչը պահած սպասում է հաջորդ հարվածին։ Գրել էինք, որ հեռացող տնօրեն Արման Հովակիմյանը, որը նախարար Անահիտ Ավանեսյանի մտերիմն է, ուզում էր իր ամենամոտ մարդուն ՝ Երանուհի Սարգսյանին դարձնել աշխատակազմի ղեկավար, որ Նարեկ Զեյնալյանի նշանակումից հետո իրենց աչքն ու ականջն ունենան ԲԿ-ում: Եվ նախարարը հիվանդանոց էր գնացել, որ հայտարարի աշխատակազմի ղեկավարի հաստիք բացելու եւ Սարգսյանին նշանակելու մասին, սակայն կոլեկտիվի դիմադրությանը հանդիպելով, «զադնի էր դրել»:
Դրանում մեր հրապարակումն էլ է որոշ դեր խաղացել։ Ի դեպ, ուրբաթ օրը հիվանդանոց էր գնացել նաեւ աշխատանքից ազատման դիմում գրած նախկին տնօրենը, մտադիր է եղել մասնակցել ժողովին, որ նախարարին աջակցի, սակայն, տեսնելով կոլեկտիվի մարտական տրամադրվածությունը, ներս չի մտել հանդիպման դահլիճ։
Ուրբաթ օրվանից հետո Երանուհին էլ չի երեւում հիվանդանոցում: Նախարարության մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախարարն այլ քայլեր չի ձեռնարկելու, նա գործուղման է` կվերադառնա եւ, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի օրը Նարեկ Զեյնալյանին կշանակի տնօրենի պաշտոնում։