| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 2410 դիտում,
        
            2410 դիտում,  7 ամիս առաջ - 2025-03-12 17:20
            7 ամիս առաջ - 2025-03-12 17:20  
         
                
            Սույն թվականի մարտի 12-ին՝ տեղական ժամանակով 17:10:37-ին, (ըստ Գրինվիչի 13:10:37), Երևանում արձանագրվել է 2.9 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ: Սեյսմիկ ազդեցության ինտենսիվությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվում է 4-5 բալ ուժգնություն: Երկրաշարժն արձանագրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում գործող ավտոմատիզացված սեյսմոերկրադինամիկական ցանցը:
Ինչպես Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից երկրաշարժի էպիկենտրոնի աշխարագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ 40.1340 N, արևելյան երկայնության՝ 44.4880E: Էպիկենտրոնը գտնվում է Երևան քաղաքում` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Ցնցումները զգացվել են Երևանի տարբեր վարչական շրջաններում: