Փոխարժեքներ
20 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.64 |
EUR | ⚊ | € 411.2 |
RUB | ⚊ | ₽ 3.9189 |
GBP | ⚊ | £ 485.98 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել միջազգային տարբեր կառույցներից ստանալ արձագանքներ՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին և միջազգային հանրությանը՝ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և առհասարակ հայ պատանդների ու ռազմագերիների արդար դատաքննության, իրավունքների լիարժեք հարգման և ազատ արձակման վերաբերյալ։
Մասնավորապես, խնդրին անդրադարձել են մոլորակի խոշորագույն քաղաքական կազմակերպություն՝ Սոցիալիստական ինտերնացիոնալը, տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների խորհրդարանների անդամներ։
Սոցիալիստական ինտերնացիոնալի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է․ «Այս օրերին Բաքվում տեղի են ունենում 16 հայ գերիների դատավարությունները, որոնցից 8-ը Լեռնային Ղարաբաղի նախկին հայ ղեկավարներն են՝ տևական կալանքի տակ մնալուց հետո։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ՝ արդար դատավարության չափանիշներին համապատասխան, նկատի ունենալով, որ բանտարկյալներին չի տրվել բավարար ժամանակ՝ ուսումնասիրելու իրենց առաջադրված մեղադրանքները և, հետևաբար, օգտվելու իրավական պատշաճ ներկայացվածությունից։ Միջազգային իրավական դիտորդների ներկայությունը հիմնարար կարևորություն ունի»։
Տարբեր շեշտադրումներով Բաքվում ընթացող ձևական դատավարություններին անդրադարձել են նաև կոնգրեսականներ, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, նույն հանձնախմբի անդամ Դինա Թիթուսը, Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Յանիս Մանյատիսը, նույն քաղաքական խմբի անդամ Նաչո Ամոր Սանչեսը։
Դրական ենք գնահատում, որ միջազգային իրավապաշտպան մի շարք հեղինակավոր կազմակերպություններ նույնպես հանդես են գալիս հստակ դիրքորոշումներով՝ ակնարկելով Ադրբեջանում արդար դատաքննության իրավունքի իրացման անհնարինությունը։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
20 հունվար 2025թ․