կարևոր
1453 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-12-06 12:48
Աշխարհ

Ռուսաստանը պատրաստ է համաձայնագիր մշակել Կիևի հետ․ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է համաձայնագիր մշակել Կիևի հետ․ Լավրով

Ռուսաստանը պատրաստ էր Կիևի հետ համաձայնագիր մշակել 2022 թվականի գարնանը Ստամբուլում կայանալիք բանակցություններում Ուկրաինայի կողմից սահմանված սկզբունքների հիման վրա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո ուկրաինացիներն առաջարկեցին բանակցել։ Բելառուսում և Ստամբուլում բանակցությունների մի քանի փուլ է եղել։ Մենք պայմանավորվեցինք նրանց հետ»,- ասել է նա ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում։

Ինչպես նշել է նախարարը, Կիևի ներկայացրած փաստաթղթի հիմքում ընկած սկզբունքները խոսում էին Ուկրաինայի՝ ՆԱՏՕ չմտնելու մասին, սակայն նրան կտրամադրվեն անվտանգության երաշխիքներ մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի մասնակցությամբ։

«Անվտանգության այդ երաշխիքները չեն վերաբերի Ղրիմին կամ Արևելյան Ուկրաինային, դա նրանց առաջարկն էր, նախաձեռնել էին նրանք... Մենք պատրաստ էինք համաձայնագիր մշակել՝ հիմնված այս սկզբունքների վրա»,- ասել է Լավրովը։