|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանը միայն կողջունի, եթե ԵՏՄ արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բացվի մարդկանց և ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժի համար. հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Regional Post- Caucasus ամսագրին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել 2007-2009-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, սակայն ավելի ուշ կարգավորման գործընթացը կանգ է առել:
«Սկզբունքորեն կարևոր է, որ կողմերը պայմանավորվելու և լուրջ, պատասխանատու որոշումներ կայացնելու ունակություն են դրսևորել: Վստահ եմ, որ Հայաստանը և Թուրքիան ունակ են կարգավորել ունեցած խնդիրները: Շատ բան կախված է հենց նրանցից: Երբ Երևանը և Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ կլինի նրանց տրամադրել ամենաակտիվ աջակցությունը»,- ասել է Լավրովը: