Մոսկվան նախկինի պես պատրաստ է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ խորհրդակցությունների` ԵՄ-ի հետ նրանց ասոցացման համատեքստում տնտեսական քաղաքականությունը հարմարեցնելու հարցով. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «Вести в субботу с Сергеем Брилевым» հաղորդման ժամանակ:
«Մենք ցանկացած պահի պատրաստ ենք խորհրդակցությունների, այդ թվում` և վրացի գործընկերների հետ: Մեր երկրներն առևտրային հարաբերություններ ունեն, որոնք մենք ցանկանում ենք զարգացնել»,- ասել է Լավրովը
Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում` ԵՄ գագաթաժողովի շրջանակներում, Ուկրաինան ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը։ Վրաստանն ու Մոլդովան ևս ստորագրել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: