|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ռուսաստանը կանգնեցնում է պատերազմը, որը Կիևի ռեժիմը 8 տարի շարունակ մղում է Դոնբասի խաղաղ բնակչության դեմ, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ արձագանքելով ուկրաինական հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու վերաբերյալ Ուկրաինայի ուղերձին, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան իրեն խնդրել է Սերգեյ Լավրովին փոխանցել Ուկրաինայի շուրջ իրավիճակը քաղաքական ճանապարհով լուծելու իր ուղերձը։
«Իրանի ԱԳ նախարարը փոխանցել է պարոն Կուլեբայի ցանկությունը, որ պատերազմը հարկավոր է հնարավորինս շուտ դադարեցնել։ Կարող եմ հավաստիացնել, որ մենք հենց դրանով ենք զբաղվում։ Մենք կանգնեցնում ենք պատերազմը, որը Կիևի ռեժիմը նվազագույնը 8 տարի շարունակ մղում է Դոնբասի բնակչության դեմ։ Այդ պատերազմը պետք է դադարեցվի՝ հատկապես հիմա, երբ մենք հերթական անգամ տեսնում ենք Կիևի արմատականների իրական դեմքը, որոնք երեկ «Точка-У» համակարգից կասետային զինամթերքով գրոհ են նախաձեռնել Դոնեցկի կենտրոնի վրա՝ սպանելով 20 և վիրավորելով դրանից ավելի շատ խաղաղ բնակիչների»,- ասել է Լավրովը։