Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ Բաքվում անցկացվող` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարին մասնակցելու համար Ադրբեջան է մեկնել հայկական պատվիրակությունը՝ պատգամավոր Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ։
Ադրբեջանական АПА-ն հայտնում է, որ ադրբեջանցի պատգամավորների՝ ԼՂ հակամարտության հարցով ելույթների ժամանակ հայ պատգամավորները տեղից առարկել են և «խանգարել Վեհաժողովի աշխատանքներին»:
Ադրբեջանցի պատգամավորները, հավատարիմ մնալով իրենց երկրի ագրեսիվ քաղաքականությանը, հայտարարություններ են արել «օկուպացված» հողերի վերադարձի, Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» մասին, ինչն առաջացրել է հայ պատգամավորների դժգոհությունը:
Կորյուն Նահապետյանն իր ելույթում պնդել է, որ բանակցություններում պետք է ներգրավված լինեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ նաև ԼՂՀ-ն: Նա ընդգծել է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթությունը: Ադրբեջանցի պատգամավորներն, ի պատասխան, ասել են, որ եթե Հայաստանն իսկապես ձգտում է դրան, ապա թող մի կողմ քաշվի, և Ադրբեջանն ինքը այդ հարցը լուծի ԼՂՀ ժողովրդի հետ:
Պատգամավոր Թևան Պողոսյանն առաջարկել է ծանոթանալ ՄԱԿ-ի՝ ԼՂՀ-ի հարցով 4 բանաձևերին, հետո նոր Հայաստանին ագրեսոր անվանել:
Առաջին ընդմիջումից հետո Վեհաժողովը շարունակվում է: